Ասենք, թուրքերին մատով սպառնալու հետպատերազմյան իր «պոռթկման» մեջ Իրանը միայնակ չէ։ Հիմա բոլորն են կեղծավորություն անում։ Դավաճանությունից կամ վաճառելուց, կամ ամերիկյան գործակալական ցանցի կողմից, ի դեմս Փաշինյանի ու նրա «քայլարածների», Արցախը կովկասյան թաթարներին «նվիրելուց» հետո ԱՄՆ-ը ինչ-որ հույզեր է սկսել հայտնել այն առթիվ, որ Թուրքիան սկսել է «անհանգստացնել» ամերիկացիներին։ Կարող են հարցնել՝ հանկարծ այդ ի՞նչ պատահեց։ Չէ՞ որ ռազմական գործողությունների ժամանակ ԱՄՆ-ը, ինչպես և մյուս մեծ տերությունները, բացահայտորեն թքած ունեին հայ ժողովրդի, առավել ևս Արցախի վրա։ Իսկ հիմա պարզվում է, որ Վաշինգտոնը «խիստ տագնապած է այն դերով, որը Թուրքիան խաղացել է Լեռնային Ղարաբաղի վերջին մարտական գործողություններում»։ Այդ մասին դեկտեմբերի 8-ին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը։
«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերի վերաբերյալ։ Մենք չափազանց անհանգստացած ենք և արտահայտել ենք այդ անհանգստությունը Թուրքիայի դերի, Թուրքիայի կողմից օտարերկրացի զինյալներ տեղափոխելու, զենք հասցնելու (իհարկե՝ պատերազմի գոտի) առնչությամբ։ Այդ հարցերն անհանգստություն են հարուցում ու մնում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ մեր երկխոսության մի մասը»,- ասել է պետդեպի բարձրաստիճան պաշտոնյան։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, ԱՄՆ-ը ողջունում է մարտական գործողությունների դադարեցումը և «խորապես ցավում է իսկապես դաժան և ավելորդ մարդկային զոհերի համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում... Մենք շարունակում ենք ընդգծել, որ տվյալ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջը»։
Այդ նույն ժամանակ Թուրքիան կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Օմեր Չելիքը «պատմական» է անվանել Էրդողանի Բաքու կատարելիք այցը դեկտեմբերի 9-10-ին՝ շնորհավորելու համար Ադրբեջանի զինված ուժերին։ Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն նախորդ շաբաթ հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում կկայանա զինված հակամարտության ավարտին նվիրված զորահանդես։ Նախօրոք հայտնվել էր, որ կովկասյան թաթարները մտադիր են զորահանդեսում ցուցադրելու կամ գերի հայերին, կամ Արցախի պաշտպանության բանակից գրաված ռազմական տեխնիկան և այլն։ Արվել է դա, թե ոչ, այնքան էլ կարևոր չէ, որովհետև ողջ հայ ազգը նվաստացած է առանց դրա էլ։ Կարևորն այլ բան է. Բաքվում Էրդողանը փառաբանել է դյոնմե հրեա Էնվեր փաշային։ Դա բացահայտ սպառնալիք է աշխարհի բոլոր այն 10-11 մլն հայերին, որոնք... Նրանցից շատերն ակտիվորեն նպաստել են, որ Փաշինյան փաշան դառնա Հայաստանի վարչապետ, հետո էլ ևս մեկ թուրքի նշանակի Արցախի նախագահ...
Գո՞հ եք դուք ձեր արածից, Սփյուռքի հայեր։ Ձեզ դու՞ր է գալիս այն, ինչ երկու դավաճաններն արեցին ողջ ազգի նկատմամբ։ Դուք դեռ հպարտանու՞մ եք Փաշինյան փաշայով ու ստեփանակերտցի Աբդուլլայով (Արայիկ Հարությունյանով)։ Դուք դեռ օվսաննա՞ եք երգում «հայկական ժողովրդավարությանը»։ Այդ դեպքում, եթե դուք դեռ դավաճանների հետ եք, նզովյալ լինեք։ Ձեզ նզովում է Վանի հայերի ժառանգը։ Դուք նույնպես ազգի դավաճան եք։
Աշխարհը հիանալի գիտեր, որ վերջին մարտական գործողություններում Անկարան Բաքվին բազմակողմանի օգնություն էր ցուցաբերում, ներառյալ թուրքոման ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից Արցախ, իր ավիացիայի տեղաբաշխումը, հարվածային համակարգերի մատակարարումը։ Բայց ԱՄՆ-ը լռում էր, լռում էին նաև Մինսկի խմբի (ՄԽ) մյուս համանախագահ երկրները՝ ՌԴ-ն ու Ֆրանսիան։ Արցախահայերին միայն խոսքերով «աջակցելը», ինչպես նաև պատերազմում Թուրքիայի ներգրավվածության մասին սին դատողությունները. ահա այն ամենը, ինչով պատերազմի ժամանակ «օգնում էին» ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի զանազան պաշտոնատար դեմքերը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) երեք մշտական անդամները, որոնք կարող էին ԱԽ-ի միջոցով պարզապես խեղդել Թուրքիան, ոչինչ չարեցին։ Մի կողմից դա վկայում է, որ այդ երեք տերությունները գիտեին, որ Թուրքիան Արցախում կռվելու է հայերի դեմ, և չենք բացառում, որ թուրքերը նախապես զգուշացրել էին ԱՄՆ-ին, ՌԴ-ին ու Ֆրանսիային, անգամ լուռ համաձայնություն էին ստացել։ Մյուս կողմից դա նշանակում է, որ Փաշինյանն ու «քայլածները», որքան էլ տարօրինակ է, Արցախի Հանրապետությունը ոչնչացնելու համար պետք եկան ՄԽ համանախագահ երկրներին։ Իսկ թե ինչու ՌԴ-ն Փաշինյանին և Ալիևին ստիպեց հրաժարվել Արցախ ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու գաղափարից և իր դեսանտը մտցրեց Արցախի մնացորդներ, արդեն այլ հարց է։
Այսպիսով, հիմա ի՞նչը «չի բավարարում» ու «չափազանց անհանգստացնում է» ԱՄՆ-ին։ Ստույգ չենք կարող ասել։ Երևի այն փաստը, որ Թուրքիան ու «Բաքվի հանրապետությունը» չկարողացան (Ռուսաստանի պատճառով) մինչև վերջ կատարել իրենց վրա դրված առաքելությունը՝ պայմաններ ապահովել մինչև Իրանի սահմանները ՆԱՏՕ-ի զորակազմերի ներխուժման համար։ Համոզված ենք, որ այդպիսի մեղադրանքներ և «անհանգստության արտահայտություններ» ԱՄՆ-ը ունի նաև Փաշինյանի ու նրա շրջապատի վերաբերյալ։ Չէ՞ որ նրանք բոլորը հանցավոր համաձայնության մեջ են եղել Արցախի Հանրապետության շուտափույթ ոչնչացման հարցում, ինչն ԱՄՆ-ին հնարավորություն կտար ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու, և դա պետք է լիներ Փաշինյանի և Ալիևի համաձայնությամբ։ Այնպես որ, 2020 թ. դեկտեմբերին «Թուրքիայի դերով» Ֆիլիպ Ռիքերի «խիստ անհանգստությունը» կեղծավորություն է, ոչ թե արցախահայերի անվտանգության մասին հանկարծակի «արթնացած հոգատարություն»։
Մի քանի խոսք այն մասին, որ Իրանն «արթնացել է»։ Աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայություններն ահաբեկչական հարձակմամբ սպանել են Իրանի առաջատար ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզոդային։ Թեհրանը, իհարկե, խոստացավ պատասխանել, բայց... Այսպես, թե այնպես, 2020 թ. դեկտեմբերի 3-ին Թել Ավիվի կենտրոնում սպանվեց իսրայելական «Մոսսադի» բարձրաստիճան ոմն ղեկավար, որը հայտնի է արաբական Ֆահմի Խինավի անունով։ Նրա մեքենան ծակծկվել էր գնդակներով։
Համարվում է, որ Խինավին մասնակցել է Ֆահրիզոդայի սպանությանը։ Անանուն աղբյուրներն ասում են, որ դա միակ մահը չէ իրանցի ֆիզիկոսի դեմ գործած իսրայելական հատուկ ծառայությունների աշխատակիցների շրջանում։ Իրանցու սպանության այլ մասնակիցներ էլ են սպանվել Իսրայելի ներսում։ Այս փաստն անտեսում են արևմտյան ԶԼՄ-ները, իսկ այդ մասին ցանկացած լուր ենթարկվում է գրաքննության։ Իսրայելցու վերացումը նման է իրանցի միջուկագետի սպանությանը։ «Մոսսադի» 45-ամյա աշխատակից Խինավին սպանվել է իր մեքենայով գնալիս։ Հարձակվողները 15 գնդակ են արձակել, հետո «ցնդել են»՝ հետքեր չթողնելով։ 48 ժամում իսրայելական ոչ մի ԶԼՄ չի համարձակվել լուսաբանելու այդ թեման։ Դեկտեմբերի 4-ին և 5-ին իրավիճակն սկսել է դուրս գալ Իսրայելի իշխանությունների և հատուկ ծառայությունների վերահսկողությունից։ Սոցցանցերում սկսել են տեսակադրեր տարածվել դեպքից հետո։ Դրանցից հետևում է, որ մահափորձի ժամանակ սպա Խինավիի մեքենան կանգնած է եղել լուսացույցի «կարմիր լույսի տակ» և գնդակահարվել է գործնականում դիմահար կրակոցներով։
Նոյեմբերի վերջին իրանցի բարձրաստիճան գիտնականի սպանությունից հետո իսրայելական զինվորական ու հետախուզական վերնախավի շրջանում սկանդալ է բորբոքվել։ Զինվորականներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները վարչապետ Նեթանյահուին և «Մոսսադի» ղեկավար Յոսի Կոհենին մեղադրել են, որ նրանք Իրանի դեմ գործել են առանց իրենց կարծիքները հաշվի առնելու։ Բանը հասել է նրան, որ ռազմական նախարար Բենի Գանցը հրաժարվել է «ռազմական» այն հետևանքների պատասխանատվությունից, որոնք կարող են լինել Նեթանյահուի գործողություններից հետո։ Եվ դա այն դեպքում, որ Գանցը միշտ հրապարակավ հայտարարում էր, որ Իսրայելը պատրաստ է հետ մղելու Իրանի ցանկացած հարձակում։ Դեկտեմբերի 3-ին ընդհանուր տագնապ էր հայտարարվել Նեգև անապատում գտնվող Դիմոնի միջուկային ռեակտորում։ Թել Ավիվը պաշտոնյաներին նախազգուշացրել է իրանական վտանգի մասին, որը նրանց կարող է սպառնալ ամեն անկյունում։
Իրանի պատասխանը համընկնում է լիբանանյան «Հզբոլահ» կուսակցության պատասխանին, որը տրվեց այդ կուսակցության ղեկավարության արժեքավոր դեմքերից մեկի՝ ոմն «Քամել Մոհսենի» սպանության համար։ Լիբանանցիներն իսրայելցիներին լարվածության մեջ են պահում։ Շեյխ Հասան Նասրալլահն իսրայելյան զինվորականներին արդեն գնդակ է խոստացել իր դիպուկահարներից։ Իր հերթին, Իրանը երդվել է, որ իր պատասխանը լինելու է «ցավոտ ու դիպուկ»։ Եվ, դատելով ըստ ամենայնի, Իրանն արդեն վճարել է իր իսրայելական հաշիվներից մեկը։
Իրանն ինչպես կարողանում է, ամենակարճ ժամկետներում միշտ լուծում է իր վրեժը։ Հունվարին՝ ամերիկացիներից, դեկտեմբերին՝ սիոնիստներից։ Իսկ մե՞նք։ Իսրայելը զանգվածաբար օգնել է կովկասյան թաթարներին և Թուրքիային, որ սպանեն արցախահայերին՝ և 2016 թ. ապրիլին, և 2020 թ.։ Հայ ազգը ե՞րբ կսկսի վրեժ լուծել՝ Իսրայելից, Թուրքիայից, կովկասյան թաթարներից։
1915 թվականից հետո մեր ազգը, այնուամենայնիվ, այնքան ուժեղ ու անկոտրում եղավ, որ կարողացավ կազմակերպված ձևով (թեկուզ ոչ բավարար չափով) պատասխանել հայերի նկատմամբ եղեռնի հանցագործություններին։ Բաքվում 2020 թ. դեկտեմբերի 10-ին թուրքերի հայտարարություններից հետո, եթե դեռ կան պատիվ, արժանապատվություն ու հայրենասիրություն ունեցող հայեր. անհապաղ նախադրյալներ ստեղծեք «Նեմեսիս-2» գործողության համար։ Անհապա՛ղ։ Հայաստանի և Արցախի ազգային դավաճանները նույնպես թուրք եղեռնագործներ են, նրանք նույնպես ընկնում են «Նեմեսիս-2» գործողության տակ։ Դատավճիռը վերջնական է և բեկման ենթակա չէ։ Համբույրներն ու «ժողովուրդների բարեկամության գրկախառնությունները» չեղարկվում են։ Փաշինյան փաշա, քանի դեռ ժամանակ կա, քանի դեռ չի պայթել քո «սիրելի ժողովրդի» համբերությունը, հեռացի՛ր, «ցտեսություն»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ